Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երեք հայ կատարողներ կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին

Երեք հայ կատարողներ կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան 
մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք հայ կատարողներ դեկտեմբերի 5-15-ը Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կմասնակցի Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին: Այս մասին հայտարարվեց հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մրցույթին ընդառաջ հրավիրված ասուլիսում: Հայաստանը հեղինակավոր իրադարձությանը կներկայացնեն Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ):

«ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ Հայաստանի պատանի կատարողները չէին մասնակցում մրցույթի եզրափակչին: «Երեք ներկայացուցիչ Հայաստանից այս տարվա դեկտեմբերին Նովոսիբիրսկում կմրցեն մրցույթի եզրափակչում: Մեզ և մեր երիտասարդների համար սա շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Հակոբյանը:

Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը տեղեկացրեց, որ երեք մասնակիցներն էլ իր ղեկավարած երաժշտական դպրոցի սաներ են:

«Երեխաները միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և մրցույթի միջև շարունակական կլինի, նաև՝ որ մեր երեխաները դափնիներով կվերադառնան»,- ընդգծեց նա:

Միջոցառման ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցության գլխավոր տնօրեն Անդրեյ Շչերբակը տեղեկացրեց, որ կառույցը կաջակցի Երևանում իրականացվող նախագծերին, իսկ Երևանի Չայկովսկու անվան դպրոցը կլինի մրցույթի ներկայացուցիչը Հայաստանում:

Ասուլիսի ավարտին կամերային երաժշտության տանն անցկացվեց Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը: Երեկոյի ընթացքում հանդես եկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ), ինչպես նաև մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մրցույթի կազմակերպիչներն են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը, Զարգազման միջպետական կորպորացիան։ Գլխավոր հովանավորն է «ՄԿՌ Մեդիա Արմենիա»-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]