Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզպետարանի ղեկավարներն ստացան Պաշտպանության նախարարության պատվոգրեր

Արարատի մարզպետարանի ղեկավարներն ստացան Պաշտպանության նախարարության պատվոգրեր

ԱՐՏԱՇԱՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայարենական Մեծ պատերազմի 70-ամյակի, վետերանների շարժմանը մասնակցելու, վետերանների սոցիալական եւ բնակարանային պայմանները բարելավելու համար ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրեր ստացան Արարատի մարզպետարանի ղեկավարները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մի շարք բուժաշխատողներ եւ լրագրողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Ցավ եւ հիշողություն» խորագրի ներքո կայացած՝ Արտաշատի տարածաշրջանի վետերանների հանդիպմանը Վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանն իր ելույթում շնորհակալական խոսք ուղղեց մարզի ղեկավարին` իրենց սոցիալական եւ առողջական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա նաեւ պատմական անդրադարձ կատարեց ոչ հեռավոր անցյալ, երբ ֆաշիստական Գերմանիան փորձում էր իրեն ենթարկել Խորհրդային Միությունը: «Սակայն, Գերմանիան հանդիպեց բազմազգ ժողովրդի ահռելի դիմադրությանը: Այս հաղթանակն էլ հենց հիմք հանդիսացավ, որպեսզի իրենց զավակները կերտեն մի նոր հաղթանակ` ազատագրելով Արցախը»,- ընդգծեց Փանոսյանը:Մարզի ղեկավարն իր խոսքում եւս կարեւորելով վետերանների կատարած սխրանքը՝ նշեց, որ Հայրենական պատերազմը մարդկությանը մեկ դարով հետ շպրտեց զարգացումից: «Հայ ազգը եւս իր մեծ բաժինն ունեցավ հաղթանակի կերտման գործում: Հայ ժողովուրդը տվեց մարշալներ, գենարալներ` սխրանքի նոր էջեր գրելով պատմության մեջ»,-հպարտությամբ շեշտեց նա:Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալներ Աշոտ Մուրադյանը, Իլյիչ Շադյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետարանի տարբեր վարչությունների ղեկավարներ, այլք:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am