Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանի պատճառով Մեծ Բրիտանիայում բոյկոտ են հայտարարել BP-ին

Ադրբեջանի պատճառով Մեծ Բրիտանիայում բոյկոտ են հայտարարել BP-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասունհինգ երաժիշտներ եւ երաժշտագետներ Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնին (Քովենթ-Գարդեն) հղած կոչում խնդրել են վերջ դնել նավթային Brtish Petrolium ընկերության հետ կապերին: Կոչը ստորագրածների մեջ են կոմպոզիտոր Ջոն Կյութեր Ադամսը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջորջինա Բորնը եւ դիրիժոր Սալլի Միրսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Guardian պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակված հոդվածում ասվում է, որ կապն այդ նավթային ընկերության հետ «բիծ է հանդիսանում Թագավորական օպերային թատրոնի միջազգային հեղինակության վրա»:

Բողոքի այդ ակցիայի մասնակից կոմպոզիտոր եւ երաժշտագետ Քրիս Հարադը հայտարարել է. «Աշխարհառչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոն մի անգամ ասել էր` «Ես բողոքում եմ ամեն բանի դեմ, ինչ ազատության համար չէ»: Արեւմտյան Պապուայում եւ Ադրբեջանում բռնատիրական ռեժիմներին իր աջակցությամբ BP-ն պարզ ապացուցել է, որ կողմ չէ ազատությանը: BP ընկերությունը չպետք է տեղ ունենա մեր մշակույթի հաստատություններում, քանի որ մշակույթը նախատեսված է արտահայտվելու ազատության հաղթանակի համար: Ահա ինչու ես ինձ պարտավոր եմ զգում բողոքել Թագավորական օպերային թատրոնում BP-ի ներկայության դեմ»:

Թագավորական օպերային թատրոնի եւ BP-ի միջեւ գործընկերությունը սկսվել է 1988 թվականին: Թագավորական օպերային թատրոնը հանդիսանում է այն 4 մշակութային կենտրոններից, որոնք 5-ամյա պայմանագրի հիման վրա, Բրիտանական թանգարանի, «Թեյթ» եւ Ազգային դիմանկարային սրահի հետ զուգահեռ ֆինանսավորվում են BP-ի կողմից:

Financial Times-ը հայտնել է, որ Թագավորական օպերային թատրոնի տնօրինությունը անձնակազմի հետ խորհրդակցություններ է սկսել հովանավորի ներկայացման գծով:

Լուսանկարը` Getty Images

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]