1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքյան ուժերը Ֆալլուջա քաղաքի ազատագրման գործողություններ են սկսել

Իրաքյան ուժերը Ֆալլուջա քաղաքի ազատագրման գործողություններ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան բանակն ազգային պաշտապանական ջոկատների օգնությամբ Ֆալլուջա քաղաքում ռազմական լայնածավալ գործողություններ են սկսել «Իսլամական պետության» դեմ, չնայած որ ահաբեկիչները հնարավոր ամեն ինչ անում են` կանխելու բանակի առաջխաղացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդեն իսկ իրաքյան ուժերին հաջողվել է հսկողություն հաստատել Ֆալլուջա քաղաքի ծայրամասերի վրա և բոլոր կողմերից շրջապատել այն:

Միջազգային դաշինքը հուլիսի 6-ին Սիրիայում և Իրաքում 11 օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին, որոնցից 8-ը` Իրաքում: Հարվածներն ուղղվել են Բայջի, Ֆալլուջա, Հադիսա, Քիրքուք, Մախմուր, Ռամադի Սինջար քաղաքների ուղղությամբ:

ԻՊ-ն Մոսուլ քաղաքում 111 երեխաների է առևանգել, որոնց տեղակայել է ռազմական ճամբարներում և գաղափարական ուսումնական կենտրոններում:

2014թ.-ի ընթաքցքում ԻՊ-ն 1420 երխաներ է առևանգել:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]