Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց ձորի մարզխորհուրդն ամփոփել է կատարած աշխատանքները

Վայոց ձորի մարզխորհուրդն ամփոփել է կատարած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Վայոց ձորի մարզում ամփոփվել են մարզխորհրդի 2015թ.-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզի համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և այլոք:

Մարզխորհրդի նիստի մասնակիցները ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Ա. Բախշյանի հետ քննարկել են մարզում առկա խնդիրները՝ հետագայում համապատասխան լուծում տալու նպատակով, ներկայացրել տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումները:

2015թ.-ի ընթացիկ գործունեության մասին զեկույցներ են ներկայացրել գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության, հողաշինության ու հողօգտագործման բնագավառների ներկայացուցիչները:

Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների զինվորական կոմիսարները զեկուցել են ամառային զորակոչի կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետը հորդորել է համայնքի ղեկավարներին համապատասխան աջակցություն ցուցաբերել կազմակերպման գործընթացին և բարձր մակարդակով անդցկացնել զորակոչը:

Առաջին կիսամյակում համապատասխան աշխատանքներ են տարվել մարզում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների և բազմաբնույթ հարցերի լուծման ուղղությամբ: Մարզի կարևորագույն ձեռքբերումներից է Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը: Հ. Սարգսյանի փոխանցմամբ՝ մոտ 300 աշխատատեղ ունեցող գործարանը մեծ անհրաժեշտություն էր Վայոց ձորի բնակչության համար:

Մարզխորհրդի ընթացքում քննարկվող թեմաների վերաբերյալ հարցերով և առաջարկներով հանդես են եկել նաև որոշ համայնքների ներկայացուցիչներ:

Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ մարզպետ Հ. Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվող մարզային գործընթացում ներդրվում են առավել արդյունավետ մոտեցումներ: «Բոլորս աշխատում ենք ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Հորդորում եմ համայնքի ղեկավարներին ավելի ակտիվ ներգրավվել համայնքային խնդիրները լուծելու գործընթացին: Համոզված եմ, որ այս տարի ևս կկարողանանք լուծել կարևոր հիմնախնդիրներ և նոր ծրագրեր իրագործել: Ակնկալում ենք բարձր ցուցանիշներով ամփոփել տարին»,- ասել է նա:

Մարզպետն ավելացրել է նաև, որ ընթացիկ աշխատանքներում առանձնահատուկ տեղ է գրավում մարզում կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, որն ամեն կերպ աջակցություն է ստանում մարզպետարանի և ՏԿԱԻ նախարարության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]