Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի երեք քաղաքներում վրացական ժամանակակից երաժշտություն կունկնդրեն

Հայաստանի երեք քաղաքներում վրացական ժամանակակից երաժշտություն կունկնդրեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 9-ից 11-ը կանցկացվի հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոն: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ,  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի կոմպոզիտորների միության հետ իրականացվող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ) և Երևանում (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի,  Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի,  Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի  կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին:

Վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Հայ հեղինակների ստեղծագործություններն էլ այս նախագծի շրջանակներում կհնչեն Վրաստանում:

«Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև»,- նշել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը :

Համերգների մուտքն ազատ է: «Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորներից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]