Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 3-5-ը մասնակցել են Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ (Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), «Մաքս վան դեր Շտոլ» հիմնադրամ (ՄՇՀ) և «Էդուարդո Ֆրայ» հիմնադրամ (ԷՖՀ)):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար:

Այն  մեկնարկել է փորձագետների բացման խոսքով, այնուհետև սեմինարի անցկացման և կարծիքների փոխանակման կանոնների ներկայացմամբ:

Ծրագիրը  բաղկացած էր 4 հիմնական մասերից: Առաջին մասում խոսվել է անհատի արժեքներից, և երիտասարդների գործազրկության թեմայով ընթերցվել են զեկույցներ, որոնք ներկայացնում էին խնդիրը քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության, սոցիալիզմի և լիբերալիզմի տեսանկյուններից: 2-րդ մասում երիտասարդները ծանոթացել են դերակատարների ներգրավվածության և ռազմավարական պլանի SWOT վերլուծությանը, ուժեղ և թույլ կողմերի վերհանման հմտություններին և դրան համապատասխան անցկացրին գործնական աշխատանք:

Ծրագրի 3-րդ մասում ռազմավարությունից անցում է  կատարվել դեպի հաղորդակցման ուղերձները, ներկայացվել են ուղերձների ձևակերպման և հանրայնացման տեսական և գործնական նրբությունները: Եզրափակիչ՝ 4-րդ մասում երիտասարդները  ծանոթացել են արդյունավետ հաղորդակցության կանոններին, բաժանվել խմբերի և 1 րոպեանոց հոլովակի դիտումից հետո գործնական աշխատանք կատարել:

Ծրագրի ավարտին ամփոփվել են սեմինարի արդյունքները, հնչել են եզրակացությունները և գնահատումներ իրականացվել են ծրագրի բովանդակային և կազմակերպչական կողմերի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]