Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում

Ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ: Այս մասին հայտարարեց Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգող Նարեկ Այվազյանը:

Նրա հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտեց, որ, ըստ օրենքի, ցուցարարները պարտավոր են երթի անցկացման օրվանից 7 օր առաջ իրազեկել համապատասխան լիազոր մարմնին: «Եթե դուք լիազոր մարմնից չստանաք համապատասխան թույլտվություն՝ մենք պարտավոր ենք կանխել ցանկացած անօրինական գործողություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ չէ. իրավիճակը հանդարտ է:

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, լիակատար վերականգնել է Բաղրամյան պողոտայի երթևեկությունը:

Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր, դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել մայթ, մի քանիսին էլ բերման ենթարկել:

Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]