Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում յուրաքանչյուր երկուշաբթի ազգագրական պարեր կուսուցանեն

Գյումրիում յուրաքանչյուր երկուշաբթի ազգագրական պարեր կուսուցանեն

ԳՅՈՒՄՐԻ« 6  ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու երիտասարդական  միության նախաձեռնությամբ, Գյումրիում յուրաքանչյուր երկուշաբթի բոլոր ցանկացողները կսովորեն հայ ավանդական ու  ազգագրական պարեր: Ծրագիրն արդեն 3-րդ տարին է իրականացվում է և մեծ մասսայականություն է վայելում ոչ միայն երիտասարդների, այլ նաև մեծահասակների ու փոքրերի շրջանում: Հուլիսի 6-ին կրկին «Խաչքարերի պուրակ»-ում էին բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ճիշտ պարել հայկական պարը: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարային համույթի ղեկավար Բագրատ Հովհաննիսյանի ուսուցմամբ՝ ցանկացողները սովորեցին  «Մշո խըռ», «Էջմիածին»,»Կառնո քոչարի», «Ինը ոտ»: «Մեր նպատակը մեր ժառանգությունը փոխանցելն է: Նրանք ևս պետք է դառնան այս ժառանգության կրողներ ու փոխանցեն մյուսներին, որպեսզի այս ամենը չկորչի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բագրատ Հովհաննիսյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Պարենք միասին» ծրագրի պատասխանատու Դավիթ Հարոյանը, ամառային արձակուրդների ընթացքում, ամեն երկուշաբթի, 18:00-ին բոլոր ցանկացողները կարող են միանալ և սովորել ազգագրական պարեր: «Այսօր մասնակիցների թիվն անսպասելի էր. ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել էր 120 մարդ, բայց մասնակիցների թիվը կրկնակի է, ընթացքում էլ շարունակում են միանալ, ինչն անխոս ամենաուրախալին է: Հուսով ենք, հաջորդ անգամ ավելի շատ մարդ կմիանա: Սա անհրաժեշտ է. շատ է օտարամոլությունն այն դեպքում, երբ ունենք մերը: Ազգային ինքնագիտակցության բարձրացումն ու ազգային դիմագիծը պահպանելն ամենակարևորն է այս ծրագրում»,-նշեց Դավիթ Հարոյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]