Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ շաբաթում Երեւանում արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք

 Մեկ շաբաթում Երեւանում արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված կանգառասրահների վերանորոգումը, տեղադրվում են կանգառանշաններ: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակվում են նաև հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման  ուղղությամբ մշտադիտարկումները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ:  

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական իրավախախտման 8 դեպք: Հանձնարարել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված՝ փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց որակին ու սահմանված ժամկետում ավարտելուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am