Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ազգային պատկերասրահ» 11-րդ փառատոնը հատեց եզրագիծը փակման համերգով

«Ազգային պատկերասրահ» 11-րդ  փառատոնը հատեց եզրագիծը փակման համերգով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ  փառատոնի  հանդիսավոր փակման համերգը: Ծրագրում ընդգրկվել են հայտնի օպերաներից արիաներ և դերերգեր: Գալա-վոկալ համերգային ծրագրով հանդես են եկել հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Կոնցերտմայստերն էր Արմեն Աղաջանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին: 2005թ.-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող երաժշտական այս խոշոր փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի շրջանակներում կազմակերպված յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու  հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար: 

2008 թվականից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]