Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրեբունիում սպանված Վաղարշակ Ասոյանը հրազենային 7 վնասվածք է ստացել

Էրեբունիում սպանված Վաղարշակ Ասոյանը  հրազենային 7 վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ, նույն տրամաչափի 1 գնդակ և գնդակի բեկորներ:

Բժշկական կենտրոնում Վաղարշակ Ասոյանի դիակի զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]