Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 4,77 մլն դրամ վնաս

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվարկել է  շրջակա միջավայրին հասցված 
4,77 մլն դրամ վնաս

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 29-ից հուկիսի 3-ն իրականացված ստուգումների, շրջայցերի արդյունքում կայացվել է 1,74մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 4,77 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2,34 մլն դրամ:  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում՝ հաշվարկվել է 997,5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 370 հազ. դրամ  գումարի վարչական տուգանքի 7  որոշում և հաշվարկվել է 13 մլն դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում՝ 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1.94մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ    

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում բաժնի կողմից  հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 110 հազ. դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 50 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ջրերի պահպանության ոլորտ 

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 500 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, հաշվարկվել է 615 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 76 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]