Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամուսնու կողմից հրազենով վիրավորված կնոջ վիճակում դրական առաջընթաց կա

Ամուսնու կողմից հրազենով վիրավորված կնոջ վիճակում դրական առաջընթաց կա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են: 

28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին ծանր վիճակում` հրազենային միջանցիկ վնասվածքով։ Երեք ժամ տևած, բարեհաջող վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]