Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու շինարարությունը կսկսվի 2016 թվականի գարնանը

Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու շինարարությունը կսկսվի 2016 թվականի գարնանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաքի նոր կենդանաբանական այգու նախագիծն արդեն պատրաստ Է, 2016 թվականի գարնանը Թբիլիսյան ծովին հարող տարածքում՝ քաղաքի ծայրամասում, կսկսվի դրա շինարարությունը, հայտարարել Է քաղաքապետ Դավիթ Նարմանիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղումը լիովին ոչնչացրել Է կենդանաբանական այգու ստորին մասը, որը գտնվում Է Թբիլիսիի կենտրոնի Հերոսների հրապարակում: Կենդանաբանական այգու 600 բնակիչներից ողջ Է մնացել կեսից քիչ մասը:    

«Կենդանաբանական այգին կկառուցվի զգալիորեն ավելի մեծ տարածքում: Նախագիծը, որի հայեցակարգն արդեն պատրաստ Է, աշխատանքային գծագրերի պատրաստման կարիք ունի: Մեր խնդիրն Է, որ այն կենդանիները, որոնք ողջ են մնացել, լինեն անվտանգության մեջ: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա աշնանը, իսկ շինարարական գործընթացը՝ եկող տարվա գարնանը»,- Նարմանիայի խոսքը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչեքով Sputnik գործակալությունը:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]