Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը

Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հուլիսի 6-ին ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը: Հաստատված անվանացանկում ընդգրկված է հիմնական դպրոցի՝ առաջինից իններորդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]