Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիան նախագահի արտահերթ ընտրություն է անցկացրել

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիան նախագահի արտահերթ ընտրություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում անցկացվել է Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

Նախարարը ողջունել է ներկաներին և ասել, որ ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության անհրաժեշտություն է առաջացել, քանի որ կյանքից հեռացել է Լևոն Ղազարյանը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու կանոէի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի բաժինը:

Նախագահի պաշտոնում առաջարկվել է Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը, որն էլ միաձայն ընտրվել է «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նոր նախագահ: Ընտրությունից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել արդարացնել իր հետ կապված հույսերը՝ ի նպաստ մարզաձևի զարգացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am