Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համերգները չեղարկած Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Լոնդոնում ՌԴ դեսպանատանը

Համերգները չեղարկած Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Լոնդոնում ՌԴ 
դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով արդեն երկար տարիներ ապրում է Մեծ Բրիտանիայում, հուլիսի 5-ի երեկոյան առաջին անգամ համերգ է ունեցել Լոնդոնում ՌԴ դեսպանի նստավայրում։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօր մեզ մոտ յուրահատուկ օր է։ Դմիտրիին հատուկ ներկայացնելու կարիք չունի, նա այնքան հայտնի է, որ նրա համերգից հետո այս նստավայրը հայտնի կդառնա»,- ժպտալով ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։ 

Երգիչը վերջերս հայտարարել էր մինչև օգոստոսի վերջ բոլոր ելույթների չեղարկման մասին՝ գլխուղեղի քաղցկեղի ախտորոշման պատճառով։ Այդ պատճառով դեսպանատան համերգը նրա լոնդոնաբնակ ընկերների և երկրպագուների համար կարևոր իրադարձություն էր:

«Ես չեմ ցանկանում պատմել ձեզ իմ բուժման մանրամասների և դժվարությունների մասին, որոնց միջով ես անցնում եմ ու անցնելու եմ։ Սակայն ես ցանկանում էի հավաքել ձեզ բոլորիդ այստեղ, քանի որ շատ եմ կարոտել ձեզ։ Եվ գլխավոր պատճառն այն է, որ ես Լոնդոնում եմ ապրում արդեն 20 տարուց ավելի և երբեք չեմ եղել դեսպանատանը, իսկ դա անհեթեթ է։ Այդ պատճառով էլ ես որոշել եմ ելույթ ունենալ այստեղ և շատ ուրախ եմ, որ դուք բոլորդ եկել եք։ Շնորհակալություն»,- ասել է Խվորոստովսկին։

Երեկոյի ընթացքում հնչել են հայտնի ռուսալեզու ստեղծագործություններ: Ծափահարությունները չէին դադարում մինչ այն պահը, երբ դեսպանն ու Խվորոստովսկին առաջարկել են բոլորին տեղափոխվել այգի, որտեղ ի պատիվ երգչի ընդունելություն է կազմակերպվել: Երեկոյի հյուրերը Խվորոստովսկուն շուտափույթ ապաքինում են մաղթել:

Հունիսի 25-ին Դմիտրի Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիվանդության պատճառով արտիստը մինչև ամառվա վերջ հետաձգել է համերգները:  Ուռուցքաբանները մեկնաբանել են Խվորոստովսկու խոսելու և տեսողության հետ կապված խնդիրների մասին տեղեկությունը։ Նրանք նշել են, որ կարևորը թանկարժեք ժամանակը չկորցնելն է։ Ռուս բարիտոնն այս տարի հասցրել է հանդես գալ Հայաստանում՝ ‹‹Պատերազմական տարիների երգեր›› խորագրով երեկոյի ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]