Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն ավարտել է քննիչի կողմից քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է քննիչի կողմից քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով 
նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ,  6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով և հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իր ավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:  

Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և հայտարարվել հետախուզում:

Արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]