Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ղազախստանի մայրաքաղաքը տոնում Է ծննդյան օրը

Ղազախստանի մայրաքաղաքը տոնում Է ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանան հուլիսի 6-ին նշում Է պետական տոնը՝ Մայրաքաղաքի օրը, միջոցառումների ծրագրում սպասվում են լազերային շոոու եւ վիթխարի հրավառություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1997 թվականին Ղազախստանի մայրաքաղաքն Ալմա Աթայից տեղափոխեցին Աստանա, որն այն պահին անվանվում Էր Ակմոլա: Այդ որոշումը Ղազախստանի Գերագույն խորհուրդն ընդունել Է հուլիսի 6-ին. հենց այդ օրն Էլ արդեն իններոդ տարին նշում են որպես քաղաքի օր: Բացի դրանից, այդ օրը համընկնում Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ծննդյան օրվա հետ:     

Ավելի վաղ՝ 2006 թվականին, տոնը նշվում Էր հունիսի 10-ին. 1998 թվականի այդ օրը կայացել Է նոր մայրաքաղաքի միջազգային շնորհանդեսը:

Անցած տարիներին իշխանությունները հրավիրել են այնպիսի հայտնի երգիչների, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Լարա Ֆաբիանը, Սառա Բրայթմանը, Նիկոլ Շերզինգերը, ամերիկացի կատարող Ne-Yo-ն եւ ռումինական Morandi  երաժշտական խումբը: Այս տարի քաղաքը հրաժարվել Է գալա-համերգից, որն ավանդաբար տեղի Է ունեցել «Սառիարկա» հեծանվահրապարակում:   

Տոնակատարության շրջանակներում նաեւ տեղի են ունենում «Ասիայի արձագանքը» կրկեսային արվեստի միջազգային փառատոնը եւ իլյուզիոնիսների փառատոնը: Իտալիայի Սան Կառլո թատրոնի արտիստները հուլիսի 6-ին մայրաքաղաքի «Աստանա Օպերա» թատրոնի բեմում կներկայացնեն «Ժիզել» բալետը:

Տոնը կավարտվի ավանդական հրավառությամբ, ինչպես նաեւ մայրաքաղաքի հրապարակներում եւ փողոցներում ժողովրդական զբոսահանդեսներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]