Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ում սկսվել են կոնսուլտացիաները Եվրոպայի համար Հունաստանի հանրաքվեի հետեւանքների շուրջը

ԵՄ-ում սկսվել են կոնսուլտացիաները Եվրոպայի համար Հունաստանի հանրաքվեի 
հետեւանքների շուրջը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն սկսել Է բարձր մակարդակի բազմակողմ ինտենսիվ կոնսուլտացիաները Հունաստանի հանրաքվեի հետեւանքների շուրջը, որի մասնակիցները մերժել են վարկատուների պահանջները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հունաստանի իրադրությունը կդառնա եվրոյի գոտու գագաթնաժողովի գլխավոր թեման, որը կսկսվի հուլիսի 7-ին Բրյուսելում: Եվրախմբի (եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի) ղեկավար Երուն Դեյսելբլումը հանրահարցման արդյունքները համարել Է «ափսոսանքի արժանի Հունաստանի ապագայի համար»: Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ եվրոյի գոտուց երկրի ավտոմատ դուրս գալու մասին առայժմ խոսք չկա:

«Ես եվրոյի գոտու գագաթնաժողով եմ հրավիրել հուլիսի 7-ին ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով՝ 20:00-ին), որպեսզի քննարկենք Հունաստանի շուրջը ծագած իրադրությունը»,- հուլիսի 5-ի երկոյան հաղորդել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելի վաղ այդ հանդիպման կոչ են արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը եւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:  

Մինչդեռ, Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ստեղծված իրադրության շուրջը հուլիսի 6-ին հեռախոսային բանակցություններ կվարի եվրոգոտու մնացած 18 երկրների ղեկավարների հետ եւ հեռախորհրդաժողով՝ Եվրոպայի ինստիտուտների ղեկավարների հետ:   

«Նախագահ Յունկերը հուլիսի 6-ին Հունաստանի շուրջը շտապ հեռախոսային բանակցություններ կվարի եվրոգոտու մնացած 18 պետությունների ղեկավարների հետ: Նա նաեւ հեռախորհրդաժողով կկազմակերպի Եվրոպայի ինստիտուտների՝ Եվրախորհրդի, Եվրախմբի եւ Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարների (Մարիո Դրագիի) հետ»,- տեղեկացրել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:   

Վերջինս նշել Է, որ Յունկերը հուլիսի 7-ի առավոտյան Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում հանդես կգա դիմումով:

«ԵՀ-ն ի գիտություն Է ընդունել եւ հարգում Է Հունաստանում կայացած հանրաքվի արդյունքները»,- ասված Է հայտարարության մեջ: Զուգահեռաբար եվոյի գոտու երկու առաջատար երկրների ղեկավարները՝ Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը, առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում:  

Ստրասբուգում, որտեղ հուլիսի 6-ին սկսվում Է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը, որտեղ բոլոր հանգուցային եվրակոմիսարները պետք Է հաշվետվություն ներկայացնեն կես տարում իրենց կատարած աշխատանքի համար, այժմ նույնպես կգերակշռի Հունաստանի իրադրությունը:

Բրյուսելում իրադրության վերլուծությանը ձեռնամուխ կլինի Եվրախմբի աշխատանքային փորձագիտական խումբը, որը կպատրաստի վերջինիս՝ հուլիսի 7-ին նախատեսված՝ նիստը: Այնտեղ պետք Է հանձնարարականներ կազմվեն միության ղեկավարների գագաթնաժողովի համար:  

Հունաստանի հանրաքվում «ո՛չը» չի նշանակի եվրոյի գոտուց երկրի ավտոմատ դուրս գալը, որի համար «նույնիսկ իրավաբանական ընթացակարգ գոյություն չունի»: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքների նախնական գնահատումները:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]