Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը չի պատրաստվում հատուկ միջոցներ կիրառել և առաջարկում է ցուցարարներին աղբից մաքրել Բաղրամյանը

Ոստիկանությունը չի պատրաստվում հատուկ միջոցներ կիրառել և առաջարկում է 
ցուցարարներին աղբից մաքրել Բաղրամյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց աղբամանները, որոնց մեջից բավական աղբ թափվեց: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հորդորեց նստացույց անողներին միանալ պողոտան մաքրելու գործին: «Հարգելի քաղաքացիներ, քույրեր եւ եղբայրներ, եկեք միասին վերականգնեք Բաղրամյան պողոտայի այն տեսքը, որը մենք գիտենք` գեղեցիկ և մաքուր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օսիպյանը: Ոստիկանությունը չի պատրաստվում գործողությունների դիմել նստացույց անողների նկատմամբ, սակայն համոզում, առաջարկում է, որպեսզի չխանգարեն իրավապահների օրինական գործողություններին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողներին հորդորեց չխանգարել ոստիկանության աշխատանքը եւ հույս հայտնեց, որ ցուցարարները փոխըմբռնման ճանապարհով կազատեն ճանապարհը: «Ժխտողականությունը ոչ մի տեղ չի տանի, գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը փակ պահելն այսքան երկար ժամանակ արդեն աննորմալ է»,-ասաց Պողոսյանը` վստահեցնելով, որ, ամեն դեպքում, հատուկ միջոցներ եւ այլ ուժ չեն կիրառվելու:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am