Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Օպերա վիվա» նախագծի շրջանակում դասական երաժշտությունը նորովի կմատուցվի երաժշտասերներին

«Օպերա վիվա» նախագծի շրջանակում դասական երաժշտությունը նորովի կմատուցվի 
երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտությունը մատչելի, հաճելի և ժամանցային ձևի մեջ մատուցելու նպատակով նոր նախագիծ է իրականացվում: «ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ հայ դասական երգիչները կմիավորվեն` կատարելու հայտնի և սիրված ստեղծագործություններ ինչպես մեծ բեմերից, այնպես էլ ակումբային ֆորմատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, ներառելով նաև շոուի տարրեր` հանդիսատեսին կմատուցվեն ստեղծագործություններ, որոնք այսօր գրեթե չեն հնչում մեր երկրի բեմերից: «Օպերա վիվա» նախագծի նպատակն է հասարակությանն ավելի մոտեցնել որակյալ երաժշտությանը:

Նախագիծը միավորել է երիտասարդ կատարողների, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բարձր կատարողական արվեստով, հաճելի ձայնային տեմբրով, արտիստիկ կեցվածքով: Մասնակիցները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են, մեր երկրում հանդես են գալիս ակտիվ երաժշտական գործունեությամբ, ունեն բեմական մեծ փորձ: Նախագծի մասնակիցներն են տենոր Հայկ Թոնգուրյանը, սոպրանոներ Ալին Գոյանը և Հասմիկ Հարությունյանը, բարիտոն Վիգեն Ահարոնյանը, բաս Խաչիկ Բեկյանը:

Ծրագրում ընդգրկված են հայտնի դասական ստեղծագործություններ, նեոպոլիտանական և իտալական երգեր, ռուսական և հայկական սիրված ռոմանսներ, Կոմիտասի սիրված երգերից պապուրի բոլոր մասնակիցների կատարմամբ, հանրահայտ օպերային արիաներ: Ստեղծագործություններն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի դրանք հետաքրքիր լինեն ինչպես ամենաքմահաճ ունկնդրին, այնպես էլ նրանց, ովքեր դասական համերգների քիչ են հաճախում: «Օպերա վիվա» նախագծի առաջին համերգը կկայանա հուլիսի 9-ին «Մեցցո» ակումբում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]