Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բլատերը վախենում է լքել Շվեյցարիան

Բլատերը վախենում է լքել Շվեյցարիան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը չի լքում Շվեյցարիան` վախենալով ձերբակալության վտանգից:

«Ես հրաժարվել եմ մեկնել ոչ թե այն պատճառով, որ ամերիկացիներն ինչ որ բան ունեն իմ դեմ, այլ նրա պատճառով, որ իմ ձերբակալություն մեծ ռեզոնանս կմտցնի հասարակության մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բլատերի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:

Բլատերն արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները՝ հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և՚ ձայներ գնելու, և՚ կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]