Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռիոյում ներկայացվել է ամառային Օլիմպիական խաղերի ջահը

Ռիոյում ներկայացվել է ամառային Օլիմպիական խաղերի ջահը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի կազմկոմիտեն ներկայացրել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխանցավազքի ջահը:

Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1.5 կգ: Ջահն ունի մի քանի գունային երիզներ, որոնք խորհրդանշում են հողը, լեռները, ջուր և երկինքը: Ըստ «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի՝ ջահն իր մեջ կրում է բրազիլացիների ջերմությունը: Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը սկսվելու է 2016 մայիսին և Բրազիլիայում անցնելու է ավելի քան 83 քաղաքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկրից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական  խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:

Ռիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի քաղաք ընտրվեց 2009 թվականին ՄՕԿ 121-րդ նստաշրջանի ընթացքում: Եզրափակիչ երկու՝  Մադրիդ և Ռիո դե Ժանեյրո քաղաքներից, հավաքելով 66 ձայն, Ռիոն դարձավ հարավամերիկյան առաջին քաղաքը, որը կընդունի ամառային խաղերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]