Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանի քննադատ փոխվարչապետ Արընչը հեռանում է քաղաքականությունից

Էրդողանի քննադատ փոխվարչապետ Արընչը հեռանում է քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը, ով հայտնի է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական արտահայտություններով, հեռանում է քաղաքականությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRT Haber-ը, այսօր Արընչը որպես փոխվարչապետ վերջին հանդիպումն է անցկացնելու Էրդողանի հետ:

Ավելի վաղ Արընչը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

67-ամյա Արընչը Թուրքիայի քաղաքական վերնախավի կարեւոր դեմքերից մեկն է: Նա ակտիվ քաղաքական գործունեություն է սկսել ծավալել 1983 թվականից: Արընչը նաեւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից մեկն է, որը մինչև նախագահ ընտրվելը 12 տարի գլխավորել է Էրդողանը:

Արինչը ԱԶԿ-ի առաջին անդամներից մեկն է, ով խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի քաղաքականությունը: Այդ թվում նա հայտարարել էր, որ երկրի նախագահն ամբողջությամբ տեղեկացված չէ քրդական խնդրի դեմոկրատական լուծման մանրամասներին: Արընչի այդ հայտարարությունը բերել է նրան, որ ԱԶԿ-ի որոշ անդամներ այս տարվա մարտին պահանջել են նրա հրաժարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]