Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց Սահմանադրության տոնին նվիրված հեծանվարշավ

Երևանում անցկացվեց Սահմանադրության տոնին նվիրված հեծանվարշավ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Ջի Էմ Ջի» ընկերության աջակցությամբ Երևանում կայացավ Սահմանադրության օրվան նվիրված հեծանվային մրցաշարը: Սահմանադրության տոնին նվիրված հեծանվարշավին մասնակցում էին ավելի քան 60 հեծանվորդներ, որոնց թվում էին դիվանագիտական ներկայացուցչությունների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում և մարզական լրագրողներ: «Գովելի են նմանատիպ միջոցառումները, քանի որ հենց այս կերպ մենք կարող ենք խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

60 մասնակիցների շարքում առաջին երեքը վերջնագիծը հատեցին Միքայել Կարապետյանը, Մարիամ Օհանյանը և Արտյոմ Հովհաննիսյանը: Հեծանվային մրցաշարն ավանդական է և շարունակական բնույթ կկրի:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]