Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին Սահմանադրության ընդունումից հետո անցել է 20 տարի, եւ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը

Առաջին Սահմանադրության ընդունումից հետո անցել է 20 տարի, եւ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. 

 «Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահմանադրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռևս ընդօրինակված չէ: 

Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, որ սա տոն է, որը նշվելու է վաղը…Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու և համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք: Առաջին Սահմանադրության ընդունումից հետո անցել է 20 տարի և անվիճելի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը…

Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետևաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը և կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ:

Դրան հասնելու համար, թերևս կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլև՝ կառավարման ձևի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային իղձերի իրականացում և դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն:

Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք և դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]