Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չիլիի ֆուտբոլի հավաքականը դարձավ «Կոպա Ամերիկա»-ի չեմպիոն

Չիլիի ֆուտբոլի հավաքականը դարձավ «Կոպա Ամերիկա»-ի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում, որն, ի դեպ, անցկացվում էր Չիլիում, հաղթող դարձավ հյուրընկալող երկիրը` Չիլի ֆուտբոլի ազգային ընտրանին:

«Կոպա Ամերիկա»-ի եզրափակչում մրցում էին Արգենտինայի և Չիլիի թիմերը: Թե առաջին խաղակեսում և թե երկրորդ կեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեին խաղի հաշիվը բացելու, սակայն` անարդյունք: Նշանակված լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չարձանագրվեց և հետխաղյա 11 մետրանոցներում ավելի դիպուկ էին Չիլիի հավաքականի ֆուտբոլիստները: Արգենտինայի հավաքականի կազմում 11 մետրանոցից վրիպեցին Գոնսալու Իգուաինը և Էվեր Բանեգայը: 11 մետրանոց հարվածներն ավարտվեցին 4-1 հօգուտ Չիլիի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]