1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցուցարարները ցանկանում են Բաղրամյան պողոտայում մնալ առնվազն մինչև հուլիսի 6-ի երեկոն

Ցուցարարները ցանկանում են Բաղրամյան պողոտայում մնալ առնվազն մինչև հուլիսի 
6-ի երեկոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի համակարգող խումբը հայտարարել է իր հետագա անելիքների մասին: Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ ցուցարարները չեն լքելու Բաղրամյան պողոտան, քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները։ Ըստ Սանասարյանի, եթե ցուցարարները չանցնեն այլ գործողությունների՝ բողոքի ալիքը մարելու է։ «Մենք այլևս այսպես չենք կարող շարունակել։ Եկել է ժամանակը, որպեսզի մեր գործողություններում հստակություն մտցնենք, որ մեր հայրենակիցների համար հասկանալի դարձնենք մեր հետագա անելիքները և գործողությունները»,- ընդծեց Սանասարյանը։

Նա նշեց, որ իրենք իշխանություններին մինչև հուլիսի 6-ի ժամը 21։00-ն ժամանակ են տալիս իրենց պահանջները կատարելու համար։ Եվս մեկ անգամ հիշեցնելով իրենց երեք պահանջները, Սանասարյանն ընդգծեց, որ եթե իշխանությունները միչև այդ ժամկետը չկատարեն իրենց պահանջներից գոնե մեկը, իրենք կսկսեն «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան»։ Մանրամասնելով՝ Սանասարյանը հայտնեց, որ իրենց պահանջներից որևէ մեկի չկատարման դեպքում իրենք մեկ քայլ առաջ են տալու ցուցարարներին որպես բարիկադ ծառայող աղբամանները։ «Եվ այսպես ամեն օր ժամը 21։00-ին մենք մեկ քայլ առաջ կտանենք բարիկադները, եթե մեր պահանջները չկատարվեն»,- նկատեց Սանասարյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այս հայտարարությունից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համակարգող խմբի որոշման մեջ տրամաբանություն չկա։

Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը մեծ չէ, իրավիճակն այս պահին հանդարտ է։ Ակցիայի խաղաղ ընթացքը հսկում են մի քանի ոստիկաններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]