Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանցի իրավապաշտպանը ընտանիքով ապաստան է խնդրել արտասահմանյան երկրների ղեկավարներից

Ադրբեջանցի իրավապաշտպանը ընտանիքով ապաստան է խնդրել արտասահմանյան երկրների ղեկավարներից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ճանաչված իրավապաշտպան, «Օգնություն Ժողովրադավարության պաշտպանությանը» հասարակական միության ղեկավար, նախկին խղճի բանտարկյալ Վիդադի Իսգանդերլին որոշել է ընտանիքով հեռանալ Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին jam.az-ին տեղեկացրած Իսգանդերլին հայտնել է, որ երեկվանից դիմումներ է հղել աշխարհի ժողովրդավարական երկրների նախագահներին:

Վիդադի Իսգանդերլին նշել է, որ որոշել է ընտանիքով հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից՝ երկրում «տիրող կոռուպցիայի եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, անմեղ մարդկանց դեմ կազմակերպված ձեւով ցեղասպանություն իրագործվելու պատճառով»:

«Այդ պետությունների ղեկավարներից քաղաքական ապաստան եմ խնդրում: Ադրբեջանում, հատկապես դատախազության մարմիններում կոռուպցիան պետական մակարդակով տեղի ունեննալու պատճառով այստեղ ապրել հնարավոր չէ: Ներկայում սրտի վիրահատություն եմ տարել: Այժմ հրաժարվում եմ Ադրբեջանի քաղաքացիությունից», -ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]