Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական նավթը երկու դոլարով էժանացել է

Ադրբեջանական նավթը երկու դոլարով էժանացել է

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների սրընթաց անկման հետ շարունակում է նաեւ աշխարհում որակյալ համարվող ադրբեջանական նավթի էժանացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր 3,65 տոկոսով, կամ 2,32 դոլարով նվազել է նաեւ Սուպսայի, Բաթումի եւ Ջեյհանի նավահանգիստերով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթը: Ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմում է 63,61 դոլար:

Azeri LT CIF տեսակի նավթի նվազգույն գին գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին (19,15 դոլար), առավելագույն գին` 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):

Համաշխարհային շուկայում WTI (West Texas Intermediate) նավթի գինն ընկել է 2,48 տոկոսով, կամ 1,41 դոլարով եւ կազմել մեկ բարելի դիմաց 55,52 դոլար:

Brent տեսակի նավթի գինն ընկել է 2,82 տոկոսով կամ 1,75 դոլարով եւ մեկ բարելի դիմաց կազմել 60,32 դոլար:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 36 դոլարով ցածր է:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]