Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննիչները որոնում են Նոր-Արեշում ավազակային հարձակում գործած անձին (լուսանկար)

Քննիչները որոնում են Նոր-Արեշում ավազակային հարձակում գործած անձին  
(լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում է միջոցներ ձեռնարկումը Նոր-Արեշ փողոցի տներից մեկի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

Առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015թ մայիսի 7-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր-Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. բնակչուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է հարակից տան մոտ տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որը ենթարկվել է զննության՝ բնակչուհու մասնակցությամբ։ Վերջինս հայտարարել է, որ տեսագրության մեջ պատկերված անձն այն տղամարդն է, ով ավազակային հարձակում է կատարել իր վրա։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են  նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]