Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որոտանի ջրամբարում հայտնաբերվել է 21-ամյա ջրախեղդ

Որոտանի ջրամբարում հայտնաբերվել է 21-ամյա ջրախեղդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու համար 21-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։

Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Ապետնակ Վաչագանի  Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում, գնացել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի «Կալաջղ» կոչվող տարածք, միասին հաց կերել, օղի խմել։ Ժամը 16:00-ի սահմաններում Ապետնակ Պետրոսյանը մտել է նույն տարածքում գտնվող Որոտան գետի ջրամբարում լողանալու, որի ժամանակ խեղդվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Դիակի վրա բռնության հետքեր և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը: Բացատրություններ են վերցվել Ա.Պետրոսյանի հետ միասին «Կալաջղ» կոչվող տարածք գնացած մյուս երիտասարդներից։

Հանձարարություն է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնին՝ միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու համար հնարավոր այլ ականատես վկաների, պարզելու համար դեպքի հանգամանքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]