1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարավային Կորեայում Հայաստանի մարզիկներին ոգևորել են հայ համայնքի ներկայացուցիչները

Հարավային Կորեայում Հայաստանի մարզիկներին ոգևորել են հայ համայնքի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկած 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) հայկական պատվիրակությանը ոգևորել է տեղի հայ համայնքը:

«Կորեայում ընթացող Ունիվերսիադայում հանդես եկող մեր հավաքականին երկրպագելու էին եկել Հարավային Կորեայի հայ համայնքի ներկայացուցիչները: Շնորհակալություն բոլորին, որ հարյուրավոր կիլոմետրեր անցել և եկել էին մեր թիմին զորակցելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկել  են 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա): Հայաստանի պատվիրակությունում են 22 ներկայացուցիչներ՝ 12 մարզիկներ, 6  մարզիչներ, 2 մրցավարներ և 2 այլ ներկայացուցիչներ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է ուսանողական խաղերին: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա)  կավարտվեն հուլիսի14-ին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]