Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ դատի հանձնախումբն Օբամային հորդորել է Անկախության օրվա առթիվ օժանդակել ԼՂ խնդրի լուծմանը

Հայ դատի հանձնախումբն Օբամային հորդորել է Անկախության օրվա առթիվ օժանդակել ԼՂ 
խնդրի լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է հղել Նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս հուլիսի 4-ին Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հանդեպ Ամերիկայի հիմնարար հանձնառության վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Անկախության օրն ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է ի նշանավորումն Անկախության հռչակագրի ընդունման:

1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:

1870 թվականին ԱՄՆ կոնգրեսը Հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]