Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատում թունավորման դեպքեր են գրանցվել

Արտաշատում թունավորման դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը՝ մինչև 14 տարեկան). 4-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, 1-ը՝ Արարատի մարզի  Զանգակատուն գյուղի և 7-ը՝ Արմաշ գյուղի բնակիչներ:

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել են խնջույքի: Հաշվառվել են խնջույքի բոլոր մասնակիցները, որոնք համաճարակաբանական հետազոտության պահին եղել են ռեստորանում, նրանց բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում դիմեն բժշկական օգնության, կազմակերպվել և իրականացվել են բակային համայցներ: Ռեստորանում քննչական մարմինների, Սննդի անվտանգության  պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են սննդի մնացորդներից նմուշառումներ: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:

Աշխատանքները շարունակվում են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]