Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարություն հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին: Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ)՝ գույքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]