1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամուսինը խոհանացային դանակով սպանել է կնոջը

Ամուսինը խոհանացային դանակով սպանել է կնոջը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին, հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 3.45-ին, 1973թ. ծնված Վահան Կարապետյանը տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977 թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վահան Կարապետյանը կալանավորված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]