Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատի մարզի հաշմանդամ զինվորականներն աջակցություն ստացան Արարատյան Հայրապետական թեմից

Արարատի մարզի հաշմանդամ զինվորականներն աջակցություն ստացան Արարատյան 
Հայրապետական թեմից

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի նորակառույց Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հուլիսի 3-ին տեղի ունեցավ պատարագ եւ հանդիսավոր արարողություն` նվիրված նախորդ հինգ տարիների ընթացքում ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած անձանց: «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում Արտաշատի տարածաշրջանի առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի 41 հաշմանդամ զինվորականները ստացան դրամական օգնություն` 100 հազարական դրամ, որը գոյացել էր Սբ Սարգիս Զորավարի տոնի կապակցությամբ հանգանակված գումարներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետեւ, պատարագիչ քահանան` տեր Թաթուլ քահանա Գասպարյանը կատարեց օրհնության եւ բժշկության կարգ, որից հետո, դիմելով ներկաներին, ասաց. «Մենք մշտապես բանակի կողքին ենք, եւ ես Աստծուց խնդրում եմ, որ իր հովանավորության եւ իր Աջի զորության տակ պահի Հայաստան աշխարհը, հայոց բանակը, հայ զինվորներին եւ հայ սպաներին»:

Արարողությունից հետո եկեղեցու բակում կայացավ համերգ: Հնչեցին ՀՀ եւ Երկրապահ կամավորականների օրհներգերը: Ազգագրական, հայրենասիրական երգերով ու պարերով հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արտաշատ» պարի համույթը, Մելիք Փաշաեւի անվան երաժշտական դպրոցի սաները, այլք:

Միջոցառումն արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ: Օրերս նմանատիպ միջոցառում է իրականացվել նաեւ Արարատ համայնքի Սբ Հակոբ եկեղեցում. դրամական օգնություն է բաժանվել Արարատի տարածաշրջանի զիվորական հաշմանդամներին:

Բարեգործական այս առաքելությանը ներկա էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի տարբեր բաժինների ներկայացուցիչներ, Արարատի մարզի եղեցիների հոգեւոր հովիվներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, «Պատանի երկրապահ» ակումբի անդամներ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]