1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտաշատի մարզադաշտում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ

Արտաշատի մարզադաշտում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ խաղերի ընթացքում աթլետիկա մարզաձեւի մրցումներն Արտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացնելու կապակցությամբ մարզադաշտում կատարվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով այնտեղ էին այցելել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանը եւ Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը հյուրերին ծանոթացրին տարվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:

Տնօրենը ներկայացրեց, որ մարզիչների եւ տեղի աշխատակիցների կողմից իրականացվում են վազքուղիների փոխարինման աշխատանքներ, որի ծածկը բերել են Ծաղկաձորի սպորտբազայից: Առաջիկայում կավարտեն հանդերձարանների վերոնորոգումը, որից հետո կսկսվի վարչական շենքի սենյակների եւ միջանցքի վերանորոգումը: «Դրանք էլ պատրաստ կլինեն առաջիկա տասնօրյակի ավարտին: Մենք պլանավորել ենք վազքուղիների նշագծման աշխատանքներն իրականացնել հուլիսի վեջին տասնօրյակում, որպեսզի դրանք պահպանեն իրենց թարմությունը»,- նկատեց նա:

Մարզպետը եւ քաղաքապետը խոստացան լուծել մարզադաշտի 3000 նստարանների արտաքին հարդարման, ներկման հարցերը:

«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի Համահայկական խաղերն Արտաշատում հավուր պատշաճի կազմակերպենք: Մենք պետք է պատվով դուրս գանք այդ կարեւոր եւ մեզ վստահված խնդրից: Շատ կարեւոր է, որ հանրապետության եւ սփյուռքի հայ աթլետները ժամանեն մեր քաղաք եւ մեծ տպավորություններով հեռանան»,- ասաց մարզպետը: Նա  համապատասխան ոլորտի աշխատակիցներին տվեց հանձնարարականներ` մեկ օր հետո արդյունքները ներկայացնելու պայմանով:

Համահայկական 6-րդ խաղերը հանրապետությունում կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Նախատեսված է, որ Արտաշատում կացկացվեն աթլետիկայի մրցումները: Հանրապետությունում աթլետիկայի բոլոր խոշարագույն առաջնություններն անցկացվում են  Արտաշատի մարզադաշտում. այն բավարարում է համապատախան բոլոր չափանիշներին:

Լիլիթ Մաճկալյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]