Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում համայնքային բյուջեի միջոցներով այս տարի կհիմնանորոգվի 7 փողոց

Գյումրիում համայնքային բյուջեի միջոցներով այս տարի կհիմնանորոգվի 7 փողոց

ԳՅՈՒՄՐԻ« 3 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 3-ին, համայնքային բյուջեի միջոցներով փողոցների հիմնանորոգման« բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, աշխատանքային շրջայց կատարեց: Համայնքային բյուջեով տարվա ընթացքում հիմնանորոգվելու է  7 փողոց, 2-ը սալապատվում ¿ և 3-ը՝ փոսալցվում: Փողոցների նորոգման համար այս տարի համայնքային բյուջեից նախատեսված էր ավելի քիչ գումար, քան արդեն իսկ ծախսվել է՝ մոտ 430 մլն դրամ, սակայն, հաշվի առնելով աշխատանքի ծավալները, այդ ցուցանիշը կհասնի մոտ 520 մլն դրամի:

Գյումրու քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել Գյումրու Աբովյան՝ նախկին Ալեքսանդրովսկի, փողոցի տեսքը: Քաղաքի ամենագեղեցիկ ճեմափողոցներից մեկի երբեմնի գեղեցկությունը  վերականգնելու համար  քաղաքապետարանը բանակցում է տարածքի մասնավոր կառույցների սեփականատերերի հետ, իսկ փողոցի վրա գտնվող կառույցներից մեկի՝ Երիտասարդական պալատի վերականգնման աշխատանքները քաղաքապետարանն իրականացնում է իր միջոցներով: Քաղաքապետարանը վերականգնում է  ոչ միայն այս՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով վթարայնության 3-րդ աստիճան ունեցող կառույցը, այլ նաև կից՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տանիքը,  ճակատային հատվածը և պատուհանները: Արդեն պատրաստ է նաև  ամբողջ փողոցի վերականգնման նախագիծը:

Քաղաքապետարանը բանակցություններ է վարում փողոցի կիսակառույցների սեփականատերերի հետ, որպեսզի իրենք ևս իրենց շինարարական աշխատաքներն ավարտեն, իսկ եթե չեն ավարտում, գոնե կառույցների ճակատային մասը բերեն պատշաճ տեսքի: Հաշվի առնելով  Աբովյան ճեմափողոցի նշանակությունն ու գեղեցկությունը՝ քաղաքապետը կատարված աշխատանքների վերաբերյալ իր դիտարկումն արեց՝ միաժամանակ ընդգծելով« թե որ հատվածում ինչ աշխատանքներ դեռ պետք է արվեն: Ի դեպ, հիմնանորոգումից հետո ճեմափողոցը կվերանվանվի Քըրք Քրքորյանի անունով:

Քաղաքապետն այնուհետ եղավ «Մսի կոմբինատ» թաղամասի Լալայան փողոցում« որից հետո շրջեց Ղուկասյան« Գարեգին Նժդեհ« Ռեպին« Գրիբայեդով և մի քանի այլ փողոցներում: Քաղաքապետը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց« որ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով գումարն արդեն հատկացվել է մարզերին: Շիրակի մարզին հատկացված գումարների շրջանակում՝ մոտ 165 մլն դրամ, կնորոգվեն Գյումրու Մազմանյան« Մատնիշյան« Մադոյան և Ռուսթավելի փողոցները: Քաղաքապետը կարևորեց նաև ջրաշինարարների հետ աշխատանքը: «Այս պահին հիմնանորոգվում է Շչեդրին փողոցը, որը շատ կարևոր և մայրուղային փողոց է: Այստեղ ջրահեռացման համակարգ չկար, ինչը նույնպես վերականգնեցինք, ուզում ենք նաև փոսային նորոգում իրականացնել Թամանյան փողոցում և այսպես շարունակ: Ինչը կիսատ է մնալու՝ կանենք հաջորդ տարի»,- նշեց Սամվել Բալասանյանը: Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցեց բնակիչների հետ« լսեց նրանց առաջարկները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]