Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԲԸՄ-ի ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ուսանողներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ՀԲԸՄ-ի ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ուսանողներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ-ի կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող 16 հայ ուսանողները (ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից) հունիսի 3-ին այցելել են ՀՀ սփյուռքի նախարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը մասնագիտական և գործնական փորձի ձեռքբերման հնարավորություն տալ հայրենիքում՝ միաժամանակ միմյանց մերձեցնելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդներին: Փորձի փոխանակման ամառային այս ծրագիրը հիմնվել և արդեն 20 տարի ակտիվ գործում է Նյու Յորքում, 6 տարի՝ Փարիզում, 2015թ.-ից  մեկնարկել է նաև Լոնդոնում:

Սփյուռքահայ ուսանողների հետ հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով երիտասարդներին՝ Ս.Սրապիոնյանը նշել է. «Անցյալ տարի ևս մենք սիրով հյուրընկալեցինք ծրագրին մասնակից հայ տաղանդավոր ուսանողների: Մեր նախարարությունը ձեր  առաջին հանգրվանն է հայրենիքում»:

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ 2015 թվականն առանձնանում է նրանով, որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և հայոց պետությունը փորձում է մեծ ոճրագործության ճանաչմամբ և դատապարտմամբ նպաստել, որ ամբողջ աշխարհը ձերբազատվի նման կորուստներից:

Ս.Սրապիոնյանը ուսանողներին փոխանցել է նախարարի խոսքը՝ «հայ է նա, ով իրեն հայ է զգում», և նշել, որ նախարարությունը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի ուսանողները հայրենիքում ստանան համապարփակ և ամբողջական գիտելիքներ ազգային պատմամշակույթային ու հոգևոր արժեքների մասին:

Այնուհետև ուսանողները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների և ծրագրերի մասին պատմող տեսանյութ, որից հետո Ս.Սրապիոնյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Սփյուռքահայ ուսանողները ՀՀ ՍՆ գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանի ուղեկցությամբ եղել են նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, ծանոթացել գերատեսչության կառուցվածքին և իրականացվող աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]