Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԿԲ-ն հիմնավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ ԿԲ-ն հիմնավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 23-ի նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ վերասահմանելով 10.5 տոկոս, իսկ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 12 և 9 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը քննարկել է ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք մայիս-հունիս ժամանակահատվածում արտահայտվել են տոկոսադրույքների նվազման միտումներով: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1 տոկոսային կետով՝ կազմելով 10.6 տոկոս, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 0.5 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 12.4 տոկոս, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝3.7 տոկոսային կետով՝ կազմելով 11.6 տոկոս:

ՀՀ արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակի անցած երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը պահպանել է համեմատաբար կայուն վարքագիծ: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքըԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է 0.7 տոկոսով` կազմելով 478.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.4 տոկոսով՝ կազմելով 534.7դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 2.4 տոկոսով` կազմելով 9.2 դրամ:

2015 թ. մայիսին արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում, որը հանգեցրել է նախորդ ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճի ավելացման. մայիսին այն կազմել է 5.1 տոկոս: Միաժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն շուրջ 1.3 տոկոսային կետ:

2015 թ. անցած հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7 տոկոսով, որը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսվածին և գնահատվում է 4.9 ընդլայնող: Երկրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման միտումները՝ սակայն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7 տոկոս աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ: Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 թ. կայունանալով նպատակային  ցուցանիշի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]