Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով 4 անձինք են ձերբակալվել

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով 4 անձինք են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող  նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում,  նշված հանցագործությանն  առնչակից   լինելու կասկածանքով, 03.07. 2015թ.  ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի  Կապան քաղաքի բնակիչներ՝  Գարեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝  Վիտալի Վլադիմիրի Մինասյանը  և Արա Էմիլի Բուդաղյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունից, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում  ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից  հայտնաբերվել է մեծ քանակությամբ  զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5.45 մմ  տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով  և  փամփուշտներով:

Ներկայումս  իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած  կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը,  ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների  և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննության հետագա ընթացքի  և միջանկյալ այլ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]