Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եմենում անօդաչու սարքավորումը ռմբակոծել է «Ալ Կաիդա»-ի դիրքերը

Եմենում անօդաչու սարքավորումը ռմբակոծել է «Ալ Կաիդա»-ի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հարավ-արևելքում անօդաչու սարքավորումը ռմբակոծել է «Ալ Կաիդա»-ի վեահսկողության տակ  գտնվող շրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական  լրատվամիջոցները, ահաբեկիչների հենակետը գտնվում է Մաքալլա ծովափնյա քաղաքի մոտ: Ռմբակոծության հետևանքով, նախնական տեղեկություններով, 4 ահաբեկիչներ են սպանվել: Մյուս կողմից՝ Արաբական դաշինքի օդանավերը Սուդյան Արաբիայի գլխավորությամբ ռմբակոծել են Եմենի մայրաքաղաքում հոուսիների դիրքերը: Զոհվել է 6 մարդ, որոնց թվում կին և երեխա կա:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի կենտրոնական բանկի մոտ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ադեն քաղաքում այսօր բախումների հետևանքով ավելի քան 15 զոհ և 25 վիրավոր է արձանագրվել հոուսիների և Եմենի Նախագահի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:

Բախումները շարունակվում են նաև սաուդա-եմենական սահմանի մերձակայքում: Հուլիսի 2-ի երեկոյան բախումների ժամանակ Ջիզան շրջանում երկու սաուդացի զինվորներ են սպանվել Եմենի բանակի հարձակման արդյունքում:

Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]