Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հալեպի նահանգում ավելի քան 100 ահաբեկիչներ են սպանվել

Հալեպի նահանգում ավելի քան 100 ահաբեկիչներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը հուլիսի 3-ին ռմբակոծել են Հալեպի հյուսիսային շրջաններում զինված ընդդիմադիրների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական  լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կառավարական ուժերը զինյալների հետ բախումների  մեջ են մտել վաղ առավոտվանից:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ ավելի քան 100 ահաբեկիչներ, ինչպես նաև 14 տրասպորտային միջոցներ են ոչնչացվել Հալեպի նահանգում, մասնավորապես Հլեյսա, Ջուբուլ, Դեր Հաֆեր, Թել Ալամ, Թել Թրեքիս շրջաններում: Ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել նաև Հալեպի վարչական շրջանում` Քաստիլիոյի ճանապարհի վրա, նաև Մասկանա գյուղում: Զինապահեստ է ոչնչացվել է Բրեյջ կոչվող շրջանում:

Ռմբակոծությունների է ենթարկվել նաև Ազազ գյուղաքաղաքը, որոնց հետևանքով զգալի վնասներ են կրել զինված խմբավորումները:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]