Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտաշատը նախապատրաստվում է Համահայկական 6-րդ խաղերին

Արտաշատը նախապատրաստվում է Համահայկական 6-րդ խաղերին

ԱՐՏԱՇԱՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկի կապակցությամբ Արտաշատի մարզադաշտում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Այս պահին իրականացվում են վազքուղիների նորացման եւ փոփոխման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանն ասաց, որ մարզիչների եւ տեղի աշխատակիցների կողմից արդեն իրականացվել է 100 քառ. մ վազքուղիների փոփոխումը. դրանց ծածկը բերվել է Ծաղկաձորի սպորտբազայից: «Դրանք օգտագործված են: Եվս 40 քառ. մ փոփոխելուց հետո վազքուղիների հարցն արդեն կարելի է համարել ավարտված: Թեեւ իրականացվում  է բավականին նուրբ եւ մարնրակրկիտ աշխատանք, այնուամենայնիվ, դա կարելի է համարել միայն կոսմետիկ վերանորոգում»,- ընդգծեց Սիմոնյանն՝ ավելացնելով, որ մարզադաշտը կառուցվել է 1964 թվականին, վերանորոգվել է 1-2 անգամ:

Սիմոնյանի խոսքով, Համահայկական խաղերի մասնակիցներին պատշաճ մակարդակով ընդունելու, մարզադաշտին ներկայանալի տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է իրականացնել նստատեղերի ներկման, վազքուղիների գծերի թարմացման, վարչական շենքի սենյակների, միջանցքի վերանորոգման, մարզադաշտի մուտքի ասֆալտապատման աշխատանքներ: «Մարզադաշտում ունենք նաեւ մեծ խնդիրներ. տրիբունայում արդեն մի քանի տարի է՝ բացված է մեծ ճաք, որն իրենից վտանգ է ներկայացնում: Եթե մեծ թվով բազմություն նստի` այն հնարավոր է փլուզվի: Քանդված է նաեւ լողավազանի հետեւի մասի քարե պարիսպը, որը մեր ուժերով պաստառապատվել է` դրսի հատվածից զատելու համար»,- ընդգծեց Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը նշեց, որ արդեն տրված են հանձնարարականներ, որպեսզի մինչ Խաղերի մեկնարկը բոլոր աշխատանքները լինեն ավարտված: «Աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է միայն, որպեսզի պատրաստ լինեն նախահաշվային փաստաթղթերը»,- հայտնեց նա:

Համահայկական 6-րդ խաղերը հանրապետությունում կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Նախատեսված է, որ Արտաշատում կացկացվեն ատլետիկա սպորտաձեւի մրցումները: Հանրապետության ատլետիկայի բոլոր խոշոր առաջնություններն անցկացվում են Արտաշատի մարզադաշտում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]