Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունիսին Գեղարքունիքում ծնվել է 137 երեխա

Հունիսին Գեղարքունիքում ծնվել է 137 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս տարվա հունիսին Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում  ծնվել է 137 երեխա, կամ՝ 7 ծնունդով պակաս 2014 թվականի հունիսին գրանցված ծնունդներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության  առողջապահության  բաժնից` ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի հունիսին ծնվել է 46 երեխա, նախորդ տարվա 57-ի դիմաց: Գավառի տարածաշրջանում հունիսին ծնվել է 36, Սեւանի տարածաշրջանում` 26, Վարդենիսի տարածաշրջանում` 24, Ճամբարակի տարածաշրջանում` 5 երեխա: Նախորդ տարվա համեմատ հունիսին ծնունդների թիվը նվազել է Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում աճել է 4-ով, Սեւանում` 1-ով եւ Գավառում` 3-ով: Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 16 կեսարյան հատումով ծնունդ, որը 8-ով պակաս է 2014 թվականի հունիսի ցուցանիշից:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]