1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆուտբոլի կանանց «Տրիբունա» թիմի նպատակը հաջողությունները շարունակելն է

Ֆուտբոլի կանանց «Տրիբունա» թիմի  նպատակը հաջողությունները շարունակելն է

ԳՅՈՒՄՐԻ, 2  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի կանանց 2015 թվականի գարնանային առաջնությունը: Մրցաշարն անցկացվել է երկու ենթախմբերով: «A» ենթախմբում հաղթող է ճանաչվել «Երեւան ԼՀ» (մարզիչ՝ Լիանա Հայրապետյան) թիմը« իսկ «B» ենթախմբում «Գյումրի-Տրիբունա» թիմը (մարզիչ՝ Սենիկ Առաքելյան):«B» ենթախմբում Հայաստանի կանանց 2014-15թ.-ի գարնանային մրցաշրջանի հաղթող «Տրիբունա»-ն սակայն սրանով իր առաքելությունն ավարտված չի համարում՝ նպատակ ունենալով նույն հաջողությունը կրկնել արդեն «A» ենթախմբում, թեև դա այդքան էլ հեշտ չի լինի՝ մրցակցությունն այնտեղ ավելի դժվար է, պահանջում է բարդ թիմային խաղ:  Դրա համար կարճատև հանգստից հետո, աղջիկները կանցնեն  ամենօրյա պարապմունքների: Սակայն այդ փաստն աղջիկներին ավելի է ուրախացնում: Կարճ ժամանակահատվածում, սիրողական  ֆուտբոլով զբաղվող աղջիկներն արդեն վերածվել են արհետավարժ ֆուտբոլիստուհիների, ում համար ամենադժվարը գյումրեցու մտածողության դեմ պայքարելն է՝ համոզել ծնողերին ու հարազատներին,  որ ֆուտբոլը միայն տղաների համար չէ: Ի դեպ, թիմի ռմբարկու 14-ամյա Օքսաննա Պիզլովան ճանաչվել է առաջնության լավագույն  ռմբարկու, թիմից արդեն կան Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված աղջիկներ:

Հայաստանի կանանց գարնանային առաջնության բացարձակ հաղթողը  1 տարվա պատմություն  ունի. նախ համալրվել է բացառապես Գյումրիի խնամքի կենտրոնների սաներով, ապա թիմի կազմ են ընդգրկվվել այլ խոստումնալից սաներ, ում համար ֆուտբոլը տարերք է: Մարզիչը նրանցից շատերին արդեն տեսնում է հավաքականի կազմում, կամ էլ մրցավարի ու մարզչի կարգավիճակում: Ընդհանարապես, խոսելով աղջիկների ու տղաների թիմերի մասին, թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը նշեց, որ այս տարիքում տարբերություն չկա ֆիզիկական առումով, դժվարությունը հոգեբանական է, ունեն այլ նախասիրություններ: Մեծ աշխատանք են տանում նաև ծնողների հետ, բարեբախտաբար, արդեն տեսնելով այն հաջողությունները որ գրանցել է թիմը, վերջիններս այլ կերպ են նայում այս փաստին: «Եթե ծնողներն առաջ արգելում էին իրենց աղջիկներին պարապմունքների գալ, հիմա դարձել են մոլի երկրպագուներ, ու մեր հետ են բոլոր մրցումներին: Ուզում եմ, որ բոլորը գիտակցեն՝ եթե բոլորը ֆուտբոլիստ չեն դառնա, ապա կդառնան մարզիչներ, իսկ ամենակարևորը՝ առողջ կլինեն»,- նշեց Սենիկ Առաքելյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչը նաև հույս հայտնեց, որ թիմը մի օր կդառանա նաև  հաղթող  «A» ենթախմբում: «Հուսով ենք, կկարողանանք, հաջողության հասնել նաև «A» ենթախմբում, եթե կարճ ժամանակում հաջողվեց, մրցելով ավելի փորձառու թիմերի հետ, չեմպիոն դառնալ, ապա ավելի երկար պարապելու դեպքում հաջողության կհասնենք նաև այս ենթախմբում»,-նշեց Սենիկ Առաքելյանը՝ առանձնացնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թույտվությամբ, իրենք պարապում են Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայում, ինչն անխոս մեծ հնարվորութուն ու մեծ օգուտ է երեխաների համար, և արդյունքերն ակնառու են:

Ավելացնենք, որ ՀՖՖ-ում գրանցված է կանաց ու աղջիկների 12 թիմ, սակայն այս թիմը ավելանալու միտում ունի՝ հաջորդ տարի Գյումրին հավանաբար կունենա աղջիկների ևս 1 թիմ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]